Վերնագիր

 Հայկական ազգային ուտեստ ՝  Ժենգալով հացի արարողություն

Ժամանակահատված                                  05/12/2023թ.

 Նպատակը  

ծանոթացնել  Արցախյան տարբեր տեսակի կանաչեղենին (ժենգալին)  և ազգային ուտեստներին                                      

Ընթացքը 

_     նախորոք մաքրած կանչեղենը երեխաների օգնությամբ մանր-մանր կտրատեցինք , այնուհետև       ալյուրը , ջուրը և աղը  խառնեցինք հունցեցինք , ստացանք պինդ խմոր  և բաժանեցինք փոքրիկ գնդերի : Գունդերը  գրտնակեեցինք  ստացանք շրջանաձև փոքրիկ լավաշ և մեջը  լցրեցինք նախորոք կտրտած  ժենգալը (կանաչեղենը )  աղ, ձեթ , պղպեղ և սիրուն ձվաձև ժենգալով հաց  ստացվեց:

Ժենգալով հացը թխեցի ջեռուցի վրա հարմարեցրած քարե պլիտայի վրա :

Ժենգալով հացը մատուցեցի  գինիով և թանով :

Անհրաժեշտ նյութեր

Օգտագործեցի 12 տեսակի  ժենգալ ՝ կունձմունձուկ, ճրճրոկ, թրթնջուկ, պառավի պորտ, կինձ, խազազ, մոխրաթալ, գառնականջ, ծտապաշար,  սոխ, սինձ , սպանաղ ,   աղ, ձեթ, ալյուր ջուր:

Խնդիրները

  • ազգային ուտեստի փոխանցում
  • Խոհանոցային հմտությունների ձևավորում

Հարավային դպրոցի 1/1 դասարանում իրականացրեցի  իմ նախագիծը :

Երեխաներին շատ դուր եկավ թթու թրթնջուկը